Լրահոս
Իրավական
22:09
21.04.25
209

Դատավորը նեղսրտե՞լ է ՔՊ-ական բառից. լրագրողին դուրս են հրավիրել դատարանից

 

Ռոբերտ Քոչարյանի արդարացումից ավելի քան 3 տարի անց վերաբացված գործի դատաքննությունը շարունակվում է: Շարունակվում է իրավական սյուրռեալիզմի նոր սերիան՝ սահմանադրական կարգի տապալման կեղծ մեղադրանքի շուրջ: Այսօրվա դատական նիստում փաստաբան Արամ Օրբելյանը նկատել է՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ չկա օրինական քրեական գործ, քանի որ քրեական գործ է հարուցվել և նախաքննություն է իրականացվել մի հոդվածով, որը ավելի քան 3 տարի առաջ ճանաչվել է հակասահմանադրական: