Լրահոս
Իրավական
11:09
17.10.25
415

Դատարանը չի բավարարել Արագածոտնի թեմի առաջնորդարանի հաշվապահին կալանավորելու միջնորդությունը

Img default alt hy

Դատարանը չի բավարարել Արագածոտնի թեմի առաջնորդարանի 60-ամյա հաշվապահ Նաիրա Ալավերդյանին կալանավորելու միջնորդությունը։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է տնային կալանքը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 15-ին ԱԱԾ-ն մտել էր Արագածոտնի թեմի առաջնորդարան, խուզարկություններ էին իրականացվել։

Ձերբակալվել էին քահանաներ ու թեմի առաջնորդը։

Երեկ թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանը երկու, իսկ դիվանապետ Տեր Գարեգինը մեկ ամսով կալանավորվել են։