Լրահոս
Միջազգային
15:56
26.01.23
119

Դանակով հարձակվել է ուղևորների վրա. 33-ամյա պաղեստինցին 2 մարդ է սպանել Համբուրգում

Գերմանիայի Համբուրգ քաղաքում դանակով զինված տղամարդը գնացքի մեջ հարձակվել է ուղևորների վրա, սպանել 2, վիրավորել 7 մարդու:

Հաղորդվում է, որ տղամարդը 33-ամյա պաղեստինցի է: Նրան կարողացել են զինաթափել գնացքի ուղևորները՝ մինչ ոստիկանների գալը: Կասկածյալը նույնպես վնասվածքներ է ստացել, նրան հոսպիտալացրել են։