Լրահոս
Միջազգային
16:00
21.12.24
366

Դամասկոսում սպանվել է Իրանի դեսպանության աշխատակից

Img default alt hy

Դամասկոսում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել, հայտնում է Mehr գործակալությունը՝ հղում կատարելով Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիին: 

«Ահաբեկիչները կրակ են բացել Դամասկոսում Իրանի դեսպանատան տեղացի աշխատակից Սեյեդ Դավուդ Բիթարաֆի մեքենայի վրա»,-ասել է խոսնակը։  

Էսմայիլ Բաղային նշել է, որ հանցագործության մեղավորներին բացահայտելու և պատժելու համար պատասխանատու է Սիրիայի անցումային կառավարությունը։