Լրահոս
Միջազգային
17:35
08.01.25
362

Ցնցվել է երկրագնդի տանիքը. ողբերգական երկրաշարժի պատճառով զոհերն ավելանում են Տիբեթում

Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 126-ի, 188 վիրավոր կա: 3600 տուն է ավերվել: Հայաստանի արտգործնախարարությունը ցավակցել է Չինաստանին: «Խոր ցավով տեղեկացանք Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասին, որը հանգեցրել է զոհերի և ավերածությունների: Ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և աղոթում ենք վիրավորների շուտափույթ ապաքինման համար»,- հայտարարել է մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը: