Լրահոս
Միջազգային
18:30
02.03.22
365

Չինաստանը չի միանա ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին

Img default alt hy

Չինաստանը դեմ է Ռուսաստանի նկատմամբ ֆինանսական պատժամիջոցների, հատկապես միակողմանի պատժամիջոցների սահմանմանը և մտադիր չէ միանալ այդ կարգի սահմանափակումներին։ 

Այս մասին հայտարարել է Չինաստանի բանկային և ապահովագրական գործունեության վերահսկողության պետական կոմիտեի ղեկավար Գո Շուցինը։

«Մենք չենք միանալու նմանատիպ պատժամիջոցներին, բացի այդ, շարունակելու ենք առևտրատնտեսական ու ֆինանսական նորմալ հարաբերությունները կողմերի հետ»,- ասել է պաշտոնյան։