Լրահոս
Միջազգային
14:37
31.05.23
89

Չինական կործանիչը մոտեցել է ամերիկյան հետախուզական օդանավին

Չինական կործանիչը զորավարժության ժամանակ ագրեսիվ մանրևել է՝ կտրուկ շարժվելով դեպի ամերիկյան հետախուզական ինքնաթիռը: Պենտագոնն է հրապարակել ամերիկյան ինքնաթիռի խցիկից արված կադրերը՝ պնդելով, որ ամերիկյան ինքնաթիռը Հարավչինական ծովի վրա՝ միջազգային օդային տարածքում թռչելիս է եղել՝ համաձայն միջազգային իրավունքի: Այդ տարածքում նմանատիպ միջադեպեր եղել են նաև փետրվարին և դեկտեմբերին։Свернуть