Լրահոս
Միջազգային
19:30
13.08.22
91

Արցախը Ադրբեջանի «ներքին հարցն» է դառնում. Հայաստանի իշխանությունը լուռ է

Պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել Ադրբեջանի նախագահի՝ նախօրեին արված սպառնալիքներին: Փորձագետներին սա հուշում է, որ մեր իշխանությունը կողմ է Ալիևի այն պնդմանը, թե Հայաստանը գործ չունի Ղարաբաղի կարգավիճակի հարցի հետ, դա Ադրբեջանի ներքին գործն է:

Փոխարենը Արցախի նախագահն ու արտգործնախարարն են արձագանքել: Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի խոսքերն է կրկնել՝ պետք է զինվել ամուր համբերությամբ: