Լրահոս
Քաղաքական
21:45
08.01.25
519

Չի գայթակղվում և չի սրում Միրզոյանը. Հայաստանի ԱԳ ղեկավարը հպարտանում է Բաքվի հետ ստորագրած թղթով

 

Փաշինյանական հանդարտությունն է իջել Հայաստանի արտգործնախարարի վրա: Այսօր իր ամփոփիչ ասուլիսում Միրզոյանը խուսափել է կոշտ պատասխանել Ադրբեջանի ղեկավարին՝ գուցե նրա ուզածն էլ հենց դա՞ է: «Մենք կոշտ պատասխանենք, հետո իրենք ավելի սուր, հետո մենք ավելի սուր, հետո լինի կրակոց, մենք կրակենք ու լինի էսկալացիա»,- Ալիևի տրամաբանությունը որսալով՝ Միրզոյանը համոզմունք է հայտնում, որ պետք է զուսպ լինել: