Լրահոս
Հայաստան
14:53
02.03.22
210

Չենք մասնակցում ՀՀ նախագահի ընտրության այս գործընթացին, քանի որ այն ի սկզբանե սկսվել է խախտումներով․ Արամ Վարդևանյան

Img default alt hy

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հստակ դիրքորոշում են հայտնել, որ չեն մասնակցելու ՀՀ նախագահի ընտրության այս գործընթացին, քանի որ այն ի սկզբանե սկսվել էր այնպիսի խախտումներով, որ դրան որևէ ձևով մասնակցությունը կլիներ անտրամաբանական:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ նախագահի պաշտոնում մեծ հեղինակություն վայելող հոգևորականի առաջարկելու գաղափարին՝ պատգամավորը նկատել է, որ նույն խոսքում նախկին նախագահը շեշտել էր, որ այն պետք է լիներ միասնական թեկնածու:

Վարդևանյանի խոսքով՝ միասնական թկնածու գաղափարի ընկալումն ու այդ ուղղությամբ գործողությունները պետք է անեին իշխանությունները, որը չարեցին: