Լրահոս
Սպորտ
19:00
08.06.23
107

Չեմ կասկածում, որ Ռեալն ապագայում կշարունակի հաղթել Չեմպիոնների լիգայում․ Ռոնալդու

Img default alt hy

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որն այժմ հանդես է գալիս «Ալ-Նասրում», խոսել է մադրիդյան ակումբի ապագայի մասին և խոստովանել, որ իր խաղային կարիերայի ավարտից հետո կվերադառնա Իսպանիայի մայրաքաղաք։

«Չեմ կասկածում, որ «Ռեալն» ապագայում կշարունակի հաղթել Չեմպիոնների լիգայում։

Կցանկանայի վերադառնալ Մադրիդ և այնտեղ ապրել, երբ թոշակի անցնեմ։ Ես միշտ ինձ լավ կզգամ Մադրիդում»,- ArmSport.am-ի փոխանցմամբ՝ Ռոնալդուին մեջբերում է Relevo-ն։

2022/23 մրցաշրջանում Մադրիդի «Ռեալը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց «Մանչեսթեր Սիթիին» (1-1, 0-4):