Լրահոս
Արտաքին քաղաքականություն
10:40
10.08.22
86

Ճապոնիայում հաստատեցին կառավարության նոր կազմը

Img default alt hy

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայասին պահպանել Է իր պաշտոնը Ֆումիո Կիսիդայի կառավարությունում օգոստսի 10-ին կատարված վերաբաշխումից հետո: Նախարարների նոր ցանկը հատուկ մամուլի ասուլիսում ընթերցել Է կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն, որը նույնպես կշարունակի կատարել իր պարտականությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԱԳՆ-ի ղեկավար Է մնում Յոսիմաս Հայասին»,- ասել Է նա: Կառավաությունում իրենց պորտֆելները նաև պահպանել են ֆինանսների նախարար Սյունիտի Սուձուկին, Ճապոնիայի պետական հողերի, ենթակառուցվածքի, տրանսպորտի և զբոսաշրջության նախարար Տեցուո Սայտոն, ինչպես նաև Էկոնոմիկայի վերականգնման նախարար Դայսիրո Յամագիվան, որը համատեղությամբ զբաղեցնում Է ստարտապների առաջմղման պատասխանատուի՝ վերջերս ստեղծված պաշտոնը և գլխավորում Է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շտաբը: Ինչպես ՏԱՍՍ-ի հետ կայացած զրույցում նշել Է Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր և Տոկիոյի հիմնադրամի փորձագետ Կաձուտո Սուձուկին, Ճապոնիայի արտաքին քաղաքականությունը չպետք Է փոխվի նախարաների կաբինետում վերաբաշխումներից հետո:

Kyodo գործակալությունը նաև նշել Է, որ ԱԳՆ-ի ղեկավարի պաշտոնում Հայասիին թողնելու որոշումը կապած Է առաջին հերթին աշխարհում անկայուն իրադրության և այդ պայմաններում արտաքին քաղաքական ապարատը պահպանելու ձգտման հետ: Յասուկաձու Համադան դարձել Է Ճապոնիայի պաշտպանության նոր նախարարը: 66-ամյա Համադան 2008-2009 թվականներին արդեն զբաղեցրել Է պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնը Տարո Ասոյի կառավարությունում:

Էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նոր նախարար Է նշանակվել Յասուտոսի Նիսիմուրան, որն անցյալ տարի եղել Է Էկոնոմիկայի վերականգնման նախարար և կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցների պատասխանատուն: «Էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարար Է նշանակվել Յասուտոսի Նիսիմուրան, որը պատասխանատու Է տնտեսական ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության, «կանաչ կերպափոխության» (ածխածնազերծում - ծանոթ. խմբ,) օժանդակման համար»,- ասել Է նա: