Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:00
10.08.22
102

Ճապոնիայի կառավարության կազմի փոփոխության պատճառներից է կրոնական կազմակերպության հետ կապը

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան արդեն հաստատել է կառավարության նոր կազմը։ Իրենց պաշտոնները պահպանել են միայն 4 նախարարներ, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարը և ֆինանսների նախարարը։

Վերջին 3 շաբաթների ընթացքում Կիսիդայի կառավարության վարկանիշն ընկել էր Ճապոնիայի բնակչության շրջանում։ «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը, դա առաջին հերթին պայմանավորված է ներքին հարցերով, այդ թվում՝ ինֆլյացիայի, ինչպես նաև «Միավորման եկեղեցի» կրոնական կազմակերպության հետ քաղաքական գործիչների կապերով։

Մինչև կառավարության նոր կազմի հաստատումը Կիսիդան հայտնել էր, որ «Միավորման եկեղեցու» հետ թեկնածուների կապը նախապայման կդառնա նրանց նշանակման համար։ Կիսիդան նշել էր, որ հանձնարարել է իր նախարարներին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներին հստակեցնել իրենց կապը «Միավորման եկեղեցու» հետ, «որպեսզի մենք կարողանանք հասնել քաղաքական և վարչական այնպիսի աշխատանքի, որին ժողովուրդը կարող է վստահել»: