Լրահոս
Քաղաքական
14:00
11.08.22
100

Ճանաչելով Արցախի անկախությունը Ադրբեջանից՝ ազգովի պարտավորվում ենք պաշտպանելու արցախահայությանը. հայտարարություն

Դիմում ենք ՀՀ և Սփյուռքի քաղաքական, հասարակական կազմակերպություններին սկսել Արցախի Հանրապետության՝ որպես անկախ սուբյեկտի ճանաչման համատարած գործընթացը, որը գործնական միավորում կձևավորի ի պաշտպանություն Արցախի և նախադեպ կստեղծի միջազգային հանրության համար։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, որին միացել են նաև Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցությունը և «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնությունը։

«Փաստելով, որ թուրք-ադրբեջանական տանդեմի էկսպանսիոնիստական ախորժակը օր օրի մեծանում է, նպատակ ունենալով ցեղասպանական գործողություններով հայաթափել Արցախը՝ ելնելով իրավական գործընթացի այն իրողությունից, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախի Հանրապետությունը) ձևավորվել է միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան, այն է՝ իր տարածքով, իր սահմաններով, իր բնակչությամբ և օրինական ընտրված իշխանություններով,

Հայաստանի Դեմոկրատական Կուսակցությունը ճանաչում է Արցախի Հանրապետության Ադրբեջանից անկախ կարգավիճակը և հարգում է նրա ինքնորոշման իրավունքի լիակատար իրականացման անհրաժեշտությունը։

Հ․ Գ․ Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության իշխանությունների վախվորած, պարտվողական կեցվածքը, դիմում ենք ՀՀ և Սփյուռքի քաղաքական, հասարակական կազմակերպություններին սկսել Արցախի Հանրապետության՝ որպես անկախ սուբյեկտի ճանաչման համատարած գործընթացը, որը գործնական միավորում կձևավորի ի պաշտպանություն Արցախի և նախադեպ կստեղծի միջազգային հանրության համար։ Ճանաչելով Արցախի Հանրապետության անկախությունը Ադրբեջանից՝ ազգովի պարտավորություն ենք վերցնում պաշտպանելու արցախահայությանը։

Սույն հայտարարությունը բաց է ստորագրության համար»,– ասվում է հայտարարության մեջ։