Լրահոս
Հայաստան
16:03
11.03.22
153

Ծայրահեղ անհասկանալի է մեր կառավարության պահվածքը Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Վահե Հակոբյան

Img default alt hy

«Ադրբեջանաթուրքական դանդեմն ուզում է օգտվել  ռուս-ուկրաինական պատերազմական իրավիճակից և հասնել  իր վաղեմի նպատակին, որը վավերացված է «Շուշիի հռչակագրում»՝ ստանալու «Զանգեզուրի միջանցք»-ը։  Իմ համար ծայրահեղ անհասկանալի է  այս ֆոնին  մեր կառավարության պահվածքը ՝ շարունակել բանակցել թուրքական կողմի հետ, «Խաղաղության դարաշրջան» բացել և այլն։ Ինչի՞ մասին կարող է խոսք լինել,  հետաքրքրիր է ի՞նչ են բանակցում թուրքերի հետ»։

Լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ  Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Վահե Հակոբյանը։

Անդրադառնալով  ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով՝ ՀՀ-ում  պարենային ապրանքների հնարավոր դեֆիցիտին, Վահե Հակոբյանը նշել․

«Սպառողական գները վերջին օրերին աճել են, ՀՀ-ն և Արցախը համատեղ օգտագործում  են 500-600 հազար տոննա  հացահատիկ , որից, մինչև պատերազմը, 30  տոկոսն ապահովում էր Արցախի հանրապետությունը։ Քանի որ այդ հնարավորությունը հիմա չկա, 99 տոկոսով հիմա կախված ենք Ռուսաստանից։

Այն ժամանակ ասում էինք Ռուսաստանը շուտով կսահմանափակի ցորենի արտահանումը և   կատարվեց այն, ինչ ասում էինք․ հիմա  հարց կառավարությանը՝  մենք որքա՞ն ցորենի պաշար ունենք  և ի՞նչ  է արվում, որպեսզի այս հարցի լուծումը ստանաք»,- ասել է Վահե Հակոբյանը։