Լրահոս
Քաղաքական
13:15
18.04.23
102

«Ցավոտ լուծումների» է պատրաստում քաղաքացիներին Փաշինյանը

Հայաստանի քաղաքացիներին ցավոտ լուծումների է պատրաստում Նիկոլ Փաշինյանը: Նա խորհրդարանի ամբիոնից ասել է, որ ցավոտ լուծումների գնալուց առաջ իր մտքերի և գործողությունների ընթացքը պետք է հասկանալի դարձնի Հայաստանի քաղաքացիների համար, «Իսկ երբ հասկանան, նրանք դա կընդունեն»,- վստահ է Փաշինյանը: Նա հերթական անգամ անուղղակի հրաժարվել է Արցախի հայկական ապագայից՝ հայտարարելով, որ իր ցանկությունն այն է, որ Ադրբեջանը ճանաչի Հայաստանի խորհրդային սահմանները: