Լրահոս
Սպորտ
15:15
21.04.23
157

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 7-րդ օրը A ենթախմբերում Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ

Img default alt hy

Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 7-րդ օրը Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպայի առաջնության այս օրը մեդալների համար կպայքարեն 81 կգ քաշային կանայք և 96 կգ քաշային տղամարդիկ:

Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Լիանա Գյուրջյանը 81 կգ (մրցման մեկնարկը` 17:30), ինչպես նաև 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը և Արա Աղանյանը (մեկնարկը` 20:00):

Երևանում ընթացող առաջնությունում մինչ այս Հայաստանի կանանց ընտրանու անդամ  55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը 6-րդն էր: 64 կգ քաշային Անուշ Արշակյանը B ենթախմբում զբաղեցրել է 9-րդ տեղը: 76 կգ քաշում Տաթև Հակոբյանը նվաճեց ԵԱ-ի արծաթե մեդալը, իսկ 16-ամյա Էմմա Պողոսյանը 5-րդն էր:

Տղամարդկանց պայքարում 67 կգ քաշում երկամարտի 320 կգ արդյունքով Գոռ Սահակյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն:

81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունը նվաճել է բրոնզե մեդալ: Իսկ 89 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել Անդրանիկ Կարապետյանը: 

Yerevan_2023_Start_Book_REV1_page-0043.jpg (475 KB)

Yerevan_2023_Start_Book_REV1_page-0044.jpg (487 KB)

Yerevan_2023_Start_Book_REV1_page-0045.jpg (439 KB)

Yerevan_2023_Start_Book_REV1_page-0046.jpg (461 KB)

Yerevan_2023_Start_Book_REV1_page-0047.jpg (491 KB)