Լրահոս
Միջազգային
14:45
24.01.23
70

Ծանր մարտեր՝ Բախմուտում. ռուսներն ամբողջությամբ շրջափակում են քաղաքը

Ռուսները հայտարարել են, որ փակել են ուկրաինական զորքի գրեթե բոլոր ճանապարհները դեպի Բախմուտ:

Դոնեցկի ղեկավար Դենիս Պուշիլինի խոսքով՝ այս պահին ուկրաինացիները միայն մեկ ճանապարհ ունեն, որով կարողանում են ելումուտ անեն Բախմուտ: Նրա խոսքով՝ քաղաքում շարունակվում են ծանր մարտերը, Ուկրաինայի զինուժը դիմադրում է ու այնտեղ է տեղափոխել լրացուցիչ պաշարներ, տեխնիկա։