Լրահոս
Հայաստան
14:55
11.03.22
133

Ցանկացած կրթական հաստատության փակվելը մարզում անընդունելի է․ աշխատանքային քննարկում՝ ԱԺ-ում

Img default alt hy

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում 2022-2023թթ. համար ընդունելություն չի լինի: 

Այս մասին տեղեկացրել է  ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

Նա ընդունելության դադարեցման հետեւանքով առաջացած խնդիրների եւ բուհի ընդունելությունը վերականգնելու հնարավոր տարբերակներ գտնելու վերաբերյալ հրավիրել է աշխատանքային քննարկում: Քննարկմանը հրավիրված էին շահագրգիռ բոլոր կողմերը։

«Պետք է արձանագրել, որ ցանկացած կրթական հաստատության փակվելը մարզում անընդունելի է, և վատ հետեւանք է ունենում․ անհրաժեշտ է գտնել թեկուզ իրավիճակային լուծումներ՝ այդ վերջնակետից խուսափելու համար։ Առաջարկել եմ քայլեր ձեռնարկել, մշակել առողջացման ծրագիր, ինչը իրապես կնպաստի մարզում բուհի մասնաճյուղի շարունակականության ապահովմանը: Պատրաստակամություն եմ հայտնել ինքս այցելել Եղեգնաձորի մասնաճյուղ, տեղում քննարկել բոլոր ընդունելի տարբերակները և գտնել համակարգային և կառուցողական լուծում»,- նշել է Թագուհի Թովմասյանը։