Լրահոս
Առողջապահական
19:55
10.08.22
339

Ծաղկակաղամբի օգտակար հատկությունները, հակացուցումները

Img default alt hy

«Aysor.am»-ը գրում է․

«Ծաղկակաղամբը հարուստ է հակաբորբոքային, հակաքաղցկեղածին հատկություններ ունեցող տարրերով, բարելավում է գլխուղեղի աշխատանքը, նվազեցնում է սիրտ-անսթային համակարգի հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Ցածր կալորիականության շնորհիվ ծաղկակաղամբը դիետիկ սննդակարգի կարևորագույն բաղադրիչներից է։

Բանջարեղենը հարուստ է նաև հակաօքսիդանտներով, ծաղկակաղմաբի 100 գրամը բավարարում է վիտամին C-ի օրվա պահանջը։

Հայտնի է, որ բորբոքային գործընթացը մեծացնում է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների, կաթվածի, դիաբետի, Ալցհեյմերի, Պարկինսոնի հիվանդության առաջացման հավանականությունը, ծաղկակաղամբի հակաբորբոքային հատկությունը պայմանավորված է K, C վիտամինների, հակաօքսիդանտների, օմեգա-3-ի պարունակությամբ, որ նպաստում են անոթների առողջությանը, կարգավորում են զարկերակային ճնշումը, նվազեցնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը։

Վիտամին K-ի պարունակության շնորհիվ ծաղկակաղամբը նպաստում է ոսկրային համակարգի ամրացմանը, կանխում է օստեոպորոզի առաջացումը, մասնակցում է նաև արյան մակարդման գործընթացին, հարստացնում է օրգանիզմը կալցիումով։

Թաղանթանյութի պարունակության շնորհիվ ծաղկակաղամբը նպաստում է մարսողության բարելավմանը, կանխում է փորկապության առաջացումը, նպաստում է օրգանիզմից թույների, ավելորդ հեղուկի դուրսբերմանը։

Մեծ քանակության հում ծաղկակաղամբի օգտագործումը կարող է նպաստել հիպոթիրեոզի (վահանաձև գեղձի հիվանդություն) զարգացման (յոդի դեֆիցիտի դեպքում)։ Մեծ քանակության ծաղկակաղմաբ ցուցված չէ օգտագործել նաև պոդագրայի(հոդատապ), քարային հիվանդությունների դեպքում»։