Լրահոս
Սպորտ
18:45
05.06.23
168

Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը 30-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում

Img default alt hy

ArmSport.am-ի փոխանցմամբ՝ հայազգի բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը 30-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում:

Մոնրեալում կայացած երեկոյի գլխավոր մենամարտում Բազինյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է մեքսիկացի Խոսե դե Խեսուս Մասիասին (28-12-4):

Բազինյանն այս հաղթանակի շնորհիվ պաշտպանել է սուպերմիջին քաշային կարգի NABA և NABF չեմպիոնական գոտիները։

Հայ բռնցքամարտիկը երբևէ պարտություն չի կրել պրոֆեսիոնալ ռինգում: