Լրահոս
Սպորտ
10:53
23.12.22
131

Բռնցքամարտիկ Ալվարեսը կրկին խոսել է Մեսսիին ուղղված սպառնալիքների մասին

Img default alt hy

Աշխարհի գործող չեմպիոն (մինչև 76,2 կգ) մեքսիկացի բռնցքամարտիկ Սաուլ Ալվարեսը հիշել է հարձակվող Լիոնել Մեսսիի հասցեին հնչեցրած իր սպառնալիքները։

«Ես միշտ կպաշտպանեմ իմ երկիրը։ Այո, գուցե, ինչ-որ բաներ եղան, որ վերահսկողությունից դուրս եկան, բայց դա սովորելու գործընթացի մի մաս է։

Ուրախ եմ, որ Արգենտինան հաղթեց։ Նրանք արժանի էին դրան, շնորհավորում եմ այդ տղաներին»,- Ալվարեսի խոսքերն է փոխանցում լրագրող Մայքլ Բենսոնը։

Աղբյուր  ArmSport.am