Լրահոս
Միջազգային
20:20
02.03.22
203

Բուլղարիան արտաքսել է ռուս երկու դիվանագետի

Img default alt hy

Բուլղարիայի ԱԳՆ-ն ծանուցել է ռուսական կողմին երկու դիվանագետների արտաքսման մասին։ Այս մասին չորեքշաբթի օրը՝ մարտի 2-ին, հայտնել է Սոֆիայում ՌԴ դեսպանատունը։

Ռուս դիվանագետներին հանրապետության դատախազությունը մեղադրել է լրտեսության մեջ, ճեպազրույցում հայտարարել է Բուլղարիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Միտկո Դիմիտրովը։

«Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությունը պերսոնա նոն գրատա է հայտարարել Բուլղարիայում Ռուսաստանի դեսպանատան երկու դիվանագետների, որոնք անկանոն հետախուզական գործունեություն են իրականացրել Բուլղարիայի տարածքում»,- ասել է նա։

Ռուսական դիվանագիտական ​​առաքելությունը նշել է, որ Մոսկվան համապատասխան պատասխան կտա դիվանագետների արտաքսմանը։