-
Միջազգային
Զախարովան Եվրոպայի խորհրդի գործունեությունը որակել է որպես «մտավոր-սեռական դիսֆունկցիաների» դրսևորում
23:4003.07.26 -
Քաղաքական
Հայ-թուրքական գործընթացի իրական բանագնացները կդառնան ԵՄ պաշտոնյաները․ Հակոբ Բադալյան
23:1803.07.26 -
Քաղաքական
Բոլորիս անվտանգության հարցը լուծելու համար ամենածանր գինը վճարել են արցախցիները. Քրիստինե Վարդանյան
21:4503.07.26 -
Միջազգային
Եվրոպայում ռուսատյացությունը դառնում է հոգեկան հիվանդություն. ֆինն քաղաքական գործիչ
21:1503.07.26 -
Քաղաքական
Վաղը քո դուռն են թակելու. խուզարկությունից հետո ի՞նչ են տարել քաղաքագետ Բոզոյանի տնից
21:0003.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Առեղծվածային դեպք՝ Սևանի գերեզմանատանը. երիտասարդի դի են գտել՝ մեքենայում
20:3003.07.26 -
Իրավական
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նոր անդամներ
20:2003.07.26 -
Հասարակական
Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ բակում կայանված «ՎԱԶ 2107»-ը վերածվել է մոխրակույտի
20:0803.07.26 -
Միջազգային
Անկարայի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կհայտարարի որպես «երկարաժամկետ սպառնալիք»․ Reuters
19:5803.07.26 -
Իրավական
Գյումրիում ռեպրեսիաների նոր ալիք է. Զարուհի Փոստանջյանը դիմել է միջազգային կառույցներին
19:4503.07.26 -
Քաղաքական
ՔՊ-ի «շուստրիությունն» անցավ. սկանդալային նախագիծն ընդունվեց, Ալեն Սիմոնյանը հեռացավ
19:3003.07.26 -
Տարածաշրջան
Պատմական հուղարկավորություն՝ Իրանում. հրաժեշտ են տալիս հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին
19:0003.07.26 -
Միջազգային
Կիևի վրա ամենամահաբեր հարձակման համար Զելենսկին դաշնակիցներին է մեղադրում. Մոսկվան չի նահանջում
18:0503.07.26 -
Հասարակական
Երևանում բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կա վիրավոր
17:0003.07.26 -
Հասարակական
Արտառոց դեպք. դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով, տնօրենը հրաժարվում է ազատել նրան
15:5903.07.26 -
Տարածաշրջան
Թեհրանի օդային տարածքը կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողության ժամանակ
15:4403.07.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Սկանդալային օրինագիծն ընդունվեց. ՀՀ ոչ բոլոր քաղաքացիները կկարողանան ընտրել
15:3003.07.26 -
Տարածաշրջան
Հայկական պատվիրակությունը մասնակցել է Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը
15:2503.07.26 -
Իրավական
Երվանդ Բոզոյանը չունի ձերբակալվածի կարգավիճակ, գտնվում է ազատության մեջ․ փաստաբան
13:0003.07.26 -
Քաղաքական
Ընդդիմության բոլոր պատգամավորներին խնդրում եմ միանալ Հայկ Սարգսյանի նախաձեռնությանը․ Բաբայան
12:4403.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Մահից 4 ամիս անց Իրանը հրաժեշտ է տալիս հոգևոր առաջնորդ Խամենեիին
12:3003.07.26 -
Հասարակական
Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. բախվել են «Honda» մակնիշի մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը
11:0303.07.26 -
Հասարակական
Պայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած
10:4903.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»
10:3503.07.26 -
Հասարակական
Ծանր տեխնիկա վարելու դասընթացներ է կազմակերպում «Լիդիան Արմենիան». վարորդների պահանջարկ կա
10:2103.07.26 -
Մամուլի տեսություն
Բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն․ Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ «Ժողովուրդ»
09:4403.07.26 -
Մամուլի տեսություն
Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ»
09:3903.07.26 -
Միջազգային
Էրդողանը տարածաշրջանային թեմաներով պարբերաբար խորհրդակցություններ է անցկացնում Պուտինի հետ. Ֆիդան
23:3802.07.26 -
Քաղաքական
«Դուք սովորական գործիք եք». Քրիստինե Վարդանյանը՝ իշխանությանը սպասարկող «ինտելեկտուալներին»
23:2602.07.26 -
Հասարակական
Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»
22:4702.07.26 -
Միջազգային
Ռուսաստանի լայնածավալ հարձակումը՝ հրթիռներով ու ԱԹՍ-ներով. դրոնային գրոհ է սկսել նաև Կիևը
22:3902.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Նոր փորձանքի առաջ ենք կանգնում ամեն առավոտ. ադրբեջանցիների «վերադարձի» հարցը Ալիևը ՄԱԿ է տարել
21:4502.07.26 -
Քաղաքական
Սա նույնիսկ կոնֆետ չէ, որով փորձում են գայթակղել Հայաստանին․ սա դառը հաբ է, կուլ տվեք․ Վահե Դավթյան
21:1502.07.26 -
Քաղաքական
Ինչո՞ւ են հրատապ փոխում ընտրությունների ու հանրաքվեի կարգը. ԱԱԾ-ի թվերը հերքում են ՔՊ-ի պնդումները
21:0002.07.26 -
Միջազգային
ԵՄ երկրները հաշտվել են Հորմուզի նեղուցով անցման համար վճարելու գաղափարի հետ. Bloomberg
20:4502.07.26 -
Քաղաքական
Բրազիլիան պատրաստ է խորացնել քաղաքական երկխոսությունը Հայաստանի հետ. Լուլա դա Սիլվայի ուղերձը
20:1502.07.26 -
Հասարակական
Մեկ շաբաթում 7 ողբերգություն՝ Հայաստանի ճանապարհներին. մտահոգիչ են ավտովթարների թվերը
20:0002.07.26 -
Հասարակական
Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
19:4502.07.26 -
Միջազգային
Սկանդալ՝ Մոլդովայում. նախագահ Սանդուից պահանջում են անվտանգության խորհրդի նիստ հրավիրել
19:1902.07.26 -
Քաղաքական
Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱԺ նախագահի պարտականություններն ավարտող Ալեն Սիմոնյանի հետ
19:0802.07.26 -
Քաղաքական
Լայենը՝ Երևանում կամ «աչքակապություն». փողի ու մեծ շուկայի խոստումներ և 2 ծաղկեփունջ
19:0002.07.26 -
Հայաստան
ՔՊ-ի գյուղատնտեսական և զբոսաշրջային խոստումները. արդյունքներ ու բացեր. Civilnet
18:1902.07.26 -
Քաղաքական
Մեզ Ռուսաստանից պոկելու համար Բրյուսելը պատրաստ է գնալ ամեն ինչի․ Արթուր Խաչիկյան
18:0502.07.26 -
Իրավական
ԱԱԾ-ն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կադրերի արտահոսքի խնդրին․ News.am
17:4702.07.26 -
Քաղաքական
Կոկորդը ցավում է Ալեն Սիմոնյանի, բայց նեղված չէ. ԱԺ գործող նախագահն ուզում է մի քիչ հանգստանալ
17:3302.07.26 -
Հայաստան
Ծնվել են զոհված զինծառայող Գոռ Ղուկասյանի երկվորյակ եղբայրները՝ Գոռը և Հայկը
17:1502.07.26 -
Քաղաքական
Ամո՛թ, Ուրսուլա. Երևանում բողոքի ակցիայով են դիմավորել Եվրահանձնաժողովի նախագահին
16:5302.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Էրդողանը սնվում է Հայաստանի իշխանության անտարբերությամբ. ցեղասպանության հրեական ճանաչումը
16:2002.07.26 -
Իրավական
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում գնդապետ Էդիկ Մալոյանի և սպայի ձերբակալության մասին
16:0802.07.26 -
Հասարակական
Հրդեհ՝ Եղվարդ-Աշտարակ ճանապարհին տախտակներ տեղափոխող կցորդիչով բեռնատարում. մեքենան վերածվել է մոխրակույտի
15:5902.07.26 -
Քաղաքական
Արմեն Գրիգորյանը և Սայմոն Մորդյուն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը
15:4902.07.26 -
Քաղաքական
Ստրուկները ատում են ազատներին․ դասալիքները չնահանջողներին ավելի «կրքոտ» են ատում․ Արա Պողոսյան
15:4502.07.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Ադրբեջանցի հրամանատարին ծեծած հայ գնդապետին ձերբակալել են. ՔԿ-ն հաստատում է
15:3002.07.26 -
Միջազգային
Ե՞րբ կմեկնարկի Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչների միջև բանակցությունների հաջորդ փուլը
14:5302.07.26 -
Քաղաքական
«Եթե Ռուսաստանը փակի իր շուկան, ԵՄ-ն կբացի իր դռները». Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոստումը Երևանում
14:4502.07.26 -
Քաղաքական
Էդիկ Մալոյանին ձերբակալել են ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համար․ Նարեկ Կարապետյան
14:3602.07.26 -
Հասարակական
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման տեղամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
14:1502.07.26 -
Միջազգային
Պուտինն ուշադրություն էր հրավիրել Զելենսկու կասկածելի լեգիտիմության վրա․ Պեսկով
13:5602.07.26 -
Քաղաքական
Արծվիկ Մինասյանը հրապարակել է ՀՀ քաղաքացիների Հայաստան ժամանման ԱԱԾ վիճակագրությունը
13:4502.07.26 -
Քաղաքական
Դուք պարզապես ուզում եք ՀՀ քաղաքացիներին զրկել ընտրելու իրավունքից․ Քրիստինե Վարդանյան
13:1802.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Սպառնալիքներ և թեժ կրքեր՝ խորհրդարանում. հրատապ օրինագիծ է բերել ՔՊ-ն
12:3002.07.26 -
Քաղաքական
ՔՊ-ական պատգամավորը չի կարողանում պատասխանել ընդդիմադիր Արթուր Խաչատրյանի հարցին
12:2502.07.26 -
Հասարակական
Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ․ ոստիկանները փակել են ցուցարարների ճանապարհը
12:1602.07.26 -
Իրավական
Խուզարկել են գնդապետ էդիկ Մալոյանի տունը․ իրավապահները նրան տարել են․ NewDay.am
12:0902.07.26 -
Քաղաքական
Այս նախագիծը կատարյալ իրավական անգրագիտություն է․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
12:0002.07.26 -
Քաղաքական
Կոնկրետ օրինակով ցույց եմ տալիս, որ ձեր նախագիծը բոբիկ է․ Գեղամ Մանուկյանը՝ ՔՊ-ականին
11:5202.07.26 -
Միջազգային
Պենտագոնը մոտ 2000 զինվորական է ներգրավել Վենեսուելային օգնություն ցուցաբերելու համար
11:4502.07.26 -
Հասարակական
Տաշիրում բախվել են կցորդիչով բեռնատարը և «Գազ 53»-ը․ ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ
11:3002.07.26 -
Հասարակական
1 զոհ, 1 վիրավոր. ավտովթար և մահվան ելքով վրաերթ՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին
10:3702.07.26 -
Հասարակական
«Մերգելյան» ինստիտուտում տանիքը փլուզվել է. 47-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց
10:2002.07.26 -
Մամուլի տեսություն
Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի մասով որոշում ունի. ինչ է սպասվում. «Ժողովուրդ»
09:5802.07.26 -
Մամուլի տեսություն
«Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ»
09:4802.07.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ում որոշել են գահընկեց անել նաև Անդրանիկ Քոչարյանին. «Ժողովուրդ»
09:3402.07.26 -
Մամուլի տեսություն
Բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ «Ժողովուրդ»
09:2502.07.26 -
Հասարակական
Հայաստանի ամենամեծ գյուղատնտեսական համալիրը. «Երեմյան կաթնամթերքի» ստեղծման պայմանները
09:1002.07.26 -
Քաղաքական
Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնական ք** մեջ անելու մաստեր-կլաս. Տիգրան Քոչարյան
23:1401.07.26 -
Տնտեսական
Լոլիկները կթափվե՞ն կառավարության շենքի առաջ. ջերմոցատերերը անելանելի վիճակում են
22:5801.07.26 -
Քաղաքական
Սկանդալային նախագիծը՝ ԱԺ-ի ճանապարհին. մարդկանց տոտալ վերահսկո՞ւմ, թե՞ մաքսանենգության դեմ պայքար
22:1401.07.26 -
Հասարակական
Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի
22:0001.07.26 -
Տարածաշրջան
ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
21:3001.07.26 -
Քաղաքական
Պուտինի մոտ գնալ չի կարողանում, բայց Մոսկվա զանգում է Փաշինյանը. TRIPP-Ը՝ ԵԱՏՄ կանոններո՞վ
21:1801.07.26 -
Իրավական
Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով
20:5901.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Լարվածությունն աճում է TRIPP-ի շուրջ. մեծ խաղեր են սկսվում Սյունիքում
20:3001.07.26 -
Միջազգային
Պատերազմի սպառնալիքներ, տեխնիկական բանակցություններ՝ Քաթարում. Իրանը 3 միլիարդ դոլար է ստացել
20:1901.07.26 -
Հասարակական
Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում
19:5201.07.26 -
Իրավական
Վերջին, սուր խոսքերը՝ Սահմանադրական դատարանում. բարձր դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ
19:3401.07.26 -
Հասարակական
Խոշոր հրդեհ Բաղրամյանում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. ժամանել է հրշեջների 4 հաշվարկ
18:5801.07.26 -
Հասարակական
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
18:4501.07.26 -
Միջազգային
Ռուսներին աստիճանաբար հյուծել, Արևմուտքից նորից փող խնդրել. թեժ մարտեր են ուկրաինական ճակատում
18:3701.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Երկար սպասված վճռից առաջ վերջին, սուր խոսքերն են հնչել ՍԴ-ում. ի՞նչ պարզվեց
18:3001.07.26 -
Հասարակական
Կոտայքի մարզում բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է
18:2101.07.26 -
Տնտեսական
Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը. «Հետք»
18:0901.07.26 -
Հասարակական
Կադրային փոփոխություններ ՊՆ-ում․ նշանակվել են բանակային կորպուսների նոր հրամանատարներ
18:0501.07.26 -
Տարածաշրջան
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան
17:3301.07.26 -
Հասարակական
Սաստիկ շոգից խեղդվող Եվրոպայում օդորակիչների դեֆիցիտ է. հրմշտոց՝ խանութի մոտ
17:1801.07.26 -
Քաղաքական
Ադրբեջանի կողմից որոշ ապակառուցողական հայտարարություններ կան. Մնացական Սաֆարյան
16:3501.07.26
Բոլոր ԶԼՄ-ներին կոչ ենք անում լուսաբանել Արցախում տեղի ունեցող իրադարձությունները. ՀԺՄ
Հայաստանի Ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
«Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի իշխանությունները, «բնապահպանական» կեղծ ակտիվիստների քողի ներքո, փակել են Արցախը (Լեռնային Ղարաբաղը) Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը, Լաչինի միջանցքը, որն արդարացիորեն անվանում են նաև «կյանքի ճանապարհ»։
Արցախում բնակվող 120 հազար մարդիկ, այդ թվում՝ 30 հազար երեխաներ, հայտնվել են իրական հումանիտար աղետի պայմաններում՝ զրկված լինելով սննդամթերքից, վառելիքից, դեղորայքից։
Արցախում այս պահին վերակենդանացման բաժանմունքում են գտնվում մեկ տասնյակից ավելի ծանր և ծայրահեղ ծանր հիվանդներ, որոնք անհապաղ Երևան տեղափոխվելու և մասնագիտական օգնություն ստանալու կարիք ունեն, նախօրեին նման պայմաններում գտնվող հիվանդներից մեկը մահացել է՝ Երևան տեղափոխվելու հնարավորություն չունենալու պատճառով, այս պահին ծանր վիճակում է գտնվում 4 ամսական մի երեխա․․․
Լաչինի միջանցքի փակման պատճառով առաջացած հումանիտար, գոյաբանական խնդիրների շարքը շատ երկար է։ Այդ բոլոր տարբեր օրինակներին, սակայն, միավորում է մի սարսափելի իրողություն՝ 21-րդ դարում քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ, լավագույն դեպքում՝ հռչակագրային, բայց այդպես էլ գործնական դրսևորում չստացող մտահոգությունների ներքո 120 հազար մարդիկ արդեն 10 օր շարունակ ապրում են շրջափակման մեջ։
Միջազգային հանրության անգործությանն ու աշխարհաքաղաքական շահերը մարդու և կյանքի իրավունքից վեր դասող քաղաքականությանը նպաստում է նաև համաշխարհային մամուլի հարաբերական լռությունը, Արցախում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ անտարբերությունը։
Անցած օրերին մենք անհամբերությամբ սպասում էինք, որ բոլոր երկրների մեր գործընկերները, անկախ իրենց հայրենի պետությունների վարած քաղաքականությունից, կլուսաբանեին Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, ուղիղ եթերներում և ռեպորտաժներում կցուցադրեին, թե ինչպես է իրականացվում էթնիկ զտումը on-line ռեժիմում, և ինչպես են մարդիկ ապրում ցեղասպանության ենթարկվելու ամենօրյա սպառնալիքի ներքո։
Ցավոք, սակայն, «մարդկային պատմություններն» ամեն ինչից վեր դասող մեր գործընկերների կողմից մենք տասն օր շարունակ այդպես էլ չտեսանք առանձին վերցրած մեկ մարդու պատմություն, որը դատապարտված է դանդաղ մահվան՝ անհրաժեշտ բուժօգնությունից զրկված լինելու պատճառով։
Մենք գրեթե չկարդացինք իրապես հոգեցունց պատմություններ այն մասին, թե ինչպես են շրջափակման մեջ մնացած փոքրիկ երեխաները լալիս՝ ճանապարհի մյուս կողմում գտնվող ծնողներին սպասելով...
Այն դեպքում, երբ նրանք նույնպիսի հիվանդներ ու նույնպիսի երեխաներ են, որոնց պատմություններն այսօր ներկայացվում են աշխարհի գրեթե բոլոր լրատվամիջոցներով, պարզապես հակամարտությունը, որի պատճառով Արցախի բնակիչները հայտնվել են այդ վիճակում, ունի պակաս աշխարհաքաղաքական կշիռ, քան մյուս կոնֆլիկտները։
Հայաստանի Ժուռնալիստների միությունն անցած 10 օրերի ընթացքում սպասում էր և այժմ էլ հավատում է, որ գործընկեր կառույցների և լրատվամիջոցների համար մարդկային կյանքը, մարդու հիմնարար իրավունքները վեր են ցանկացած աշխարհաքաղաքական շահից, և, որ նրանք հանձնառու են մեր մասնագիտական առաքելությանը՝ լուսաբանելու տառապանքի դատապարտված մարդկանց պատմությունները։
Հայաստանի Ժուռնալիստների միությունը կոչ է անում գործընկեր լրագրողական
կազմակերպություններին, բոլոր ԶԼՄ-ներին՝ լուսաբանել Արցախում տեղի ունեցող իրադարձությունները, Արցախը հումանիտար աղետի դատապարտած գործողություններն ու հանրային ճնշման միջոցով փորձել ազդել քաղաքական որոշումներ կայացնողների վրա, որոնք կկարողանան համապատասխան գործիքներով ստիպել Արդբեջանին՝ բացելու Արցախի կյանքի ճանապարհը, որն ամեն օրվա հետ սպառնում է վերածվել մահվան ճանապարհի։
Հայաստանի Ժուռնալիստների միությունը պատրաստ է օտարերկրյա լրագրողներին, լրատվական կազմակերպություններին ցուցաբերելու ամենայն աջակցություն՝ Արցախում կատարվող իրադարձությունների լուսաբանման հարցում։
Մենք կոչ ենք անում և խնդրում ենք բոլոր ազգերի ներկայացուցիչ մեր գործընկերներին՝ խոսել, գրել Արցախում շրջափակման մեջ հայտնված մարդու, 120 հազար մարդկանց մասին և թույլ չտալ, որպեսզի նաև մեր լռությունը քաջալերի էթնիկ զտման փորձ իրականացնող Ադրբեջանի իշխանություններին»։
-
20:48
03.07.26
Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների «դատավարությունը»
Կարդալ ավելին
-
17:42
02.07.26
Որոշում եմ կայացրել հրաժարվել Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի պաշտոնից. Աշոտ Դանիելյան
Կարդալ ավելին
-
19:31
25.06.26
Կատաղի մարտեր՝ Արցախի դրոշի դեմ. անհնար է ջնջել հիշողությունը
Կարդալ ավելին
-
10:23
25.06.26
Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ բերման են ենթարկվել ՀՅԴ ՀԵՄ երկու անդամներ
Կարդալ ավելին