Լրահոս
Արցախ
22:00
23.12.22
120

Բլոկադան շարունակվում է, խանութները՝ դատարկվում. Արցախում դեղի, մանկական կերի պակաս կա

272 ժամ փակ է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը: Շրջափակման մեջ գտնվող մեր հայրենակիցները ավելի սուր են զգում սննդի պակասը:

Արցախյան գաստրո-տուրիզմի ամենահայտնի ուղղությունը՝ Ստեփանակերտի շուկան, գրեթե ամայացած է: 5-6 կիվի, մի երկու կապ կանաչի ու մի քանի ժենգյալով հաց են միայն տեսել մեր գործընկերերը վաճառասեղաններին: