Լրահոս
Իրավական
16:45
20.02.25
591

Բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը

Img default alt hy

Քիչ առաջ ապօրինի կերպով քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը: Այս մասին տեղեկանում ենք Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ֆեյսբուքյան էջից:

«Սա օրվա իշխանական պարագլխի հրամանով կատարված գործողություն է` ուղղված լռեցնելու գյումրեցու ձայնը: Մարզային վարչության շենքի դուռը կրկին ապօրինաբար փակվել է Վարդան Ղուկասյանի փաստաբանի առջև: Կոչ ենք անում բոլոր գյումրեցիներին ինքնաբուխ կերպով հավաքվել շինության մուտքի մոտ»,-ասված է հայտարարության մեջ: