Լրահոս
Իրավական
15:52
20.10.25
217

Բերման է ենթարկվել «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը

Img default alt hy

Բերման է ենթարկվել «Մեր ձեւով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը: Այս մասին հայտնում է «Մեր ձեւով» շարժումը:

«Բերման է ենթարկվել «Մեր ձեւով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը, որը որպես իրավապաշտպան փորձում էր հանդարտեցներ Գյումրու քաղաքապետարանում ստեղծված անթույլատրելի իրավիճակը»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդել էինք, որ լարված իրավիճակ է Գյումրու քաղաքապետարանում: Առավոտից ԱԱԾ աշխատակիցները մտել են Գյումրու քաղաքապետարան:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացրել են, որ օպերատիվ–հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք–գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։

Ավելի ուշ Վարդան Ղուկասյանին տեղափոխել են  Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե: