Լրահոս
Միջազգային
15:06
24.01.23
72

Բեռլինը չի շտապում տանկեր ուղարկել Ուկրաինա. տարաձայնություններ՝ ՆԱՏՕ-ում

Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը սպասում է, որ Բեռլինը հայտարարություն է անելու Լեոպարդ տանկերի մասին:

Գերմանական «Ռեյնմեթալ» ռազմարդյունաբերական կոնցեռնը պատրաստ է 139 Լեոպարդ տանկեր փոխանցել Ուկրաինային, եթե պաշտոնապես ստանա Գերմանիայի կառավարության թույլտվությունը: «Ռեյնմեթալի» ներկայացուցիչն ասել է, որ այս տարվա ապրիլ-մայիսին կկարողանան շուրջ 3 տասնյակ տանկ տալ Կիևին: Վերջին շրջանում Գերմանիայի ու ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցների միջև տարաձայնություն կա Կիև տանկեր ուղարկելու վերաբերյալ:

Գերմանիան առանց լուրջ բացատրության հրաժարվում է սեփական արադրության գերժամանակակից տանկերը տալ Ուկրաինային: