Լրահոս
Արցախ
17:37
13.08.22
230

Բերձորից դեռ բնակիչները դուրս չեն եկել, միայն հավաքել են իրերը. քաղաքապետ

Img default alt hy

Բերձորից դեռ բնակիչները դուրս չեն եկել, միայն հավաքել են իրերը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը` նշելով, որ Բերձորից դուրս է գալու 170 բնակիչ:

«Դեռ հստակ չէ, որ ուղղություններով են բնակիչները գնալու, այսինքն` հստակ չէ Արցախում, թե Հայաստանում կվերաբնակեցվեն»,-ասաց նա:

Նոր միջանցքի տարածքում գտնվող հայկական գյուղերում վերաբնակեցման մասին քաղաքապետը հստակ ինֆորմացիա չուներ, սակայն նշեց, որ եթե վերաբնակեցում լինի, կարծում է ընտանիքներ կլինեն, որոնք կցանկանան ապրել այդ գյուղերում:

Անդրադառնալով բնակավայրից դուրս գալուց հետո տներն այրելու խնդրին` քաղաքապետը նշեց, որ անվտանգային խնդիրներ կան և ինքը նախընտրում է, որ տները չայրեն բնակիչները:

«Բերձորին մոտ է գտնվում Եղցահող համայնքը, և ասենք եթե հրդեհեն, հնարավոր է հրդեհը նաև այնտեղ մինչև հասնի, և մի շարք անվտանգային խնդիրներ կան, որոնց մասին չէի ուզենա շատ խոսել, հրապարակման ենթակա չեն: Ամեն դեպքում, ես չեմ կարծում, որ տուն այրելը կապ է ունենալու փոխհատուցում տալու հետ, չեմ կարծում, որ այրեն փոխհատուցում չեն ստանալու, սակայն իմ կարծիքը հստակ է, որ պետք չէ այրել»,-ասաց նա:

Քաղաքապետը նշեց, որ քաղաքից տարհանվում են նաև մշակութային կոթողները, իսկ եկեղեցու վրայի խաչքարերը հանվել են այն նկաատառումներից ելնելով, որ հետագայում չպղծվեն ադրբեջանցիների կողմից:

Հիշեցնենք, որ Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնոյի և Բերձորի բնակիչներին տեղեկացրել է, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն իրենց տները։