Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:57
21.04.23
104

Բայրամովը հայտնել է, որ Հայաստանը չի արձագանքում Ադրբեջանի վերջին առաջարկներին՝ արդեն 6 շաբաթ

Հայաստանը 6 շաբաթ է՝ չի արձագանքում խաղաղության համաձայնագրի տեքստի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին: Այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկա Օլսոնի հետ հանդիպմանը։ 

Հայկական կողմը հայտնել է, որ ուսումնասիրում է ադրբեջանական առաջարկները: Փաշինյանը ասել էր, որ իրենց ուղարկած առաջարկների մեծ մասը Բաքուն ջնջում, հետ է ուղարկում: