Լրահոս
Քաղաքական
20:42
13.09.24
192

Բայրամովն ընդունել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցչին

Img default alt hy

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Բաքու ժամանած Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին:

Այս մասին հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացը, տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրավիճակը, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հատուկ ներկայացուցիչների միջև բանակցությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր:

Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։