Լրահոս
Հասարակական
11:45
11.08.22
182

Բախվել են Opel-ն ու Mercedes-ը, վերջինս գլխիվայր հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ օգոստոսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Շաղափ-Վեդի ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում՝ Ուրցաձոր գյուղի վարչական տարածքում, բախվել են Արարատի մարզի բնակիչ՝ 40-ամյա Արշակ Ղ-ի վարած Opel մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ՝ 34-ամյա Գրիգոր Ղ-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վերջինիս ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ, 31-ամյա Մարինե Չ-ն և 40-ամյա Տարոն Զ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում։