Լրահոս
Սպորտ
09:40
01.02.23
91

Բարսելոնան չի կարողանում ձեռք բերել Ֆիորենտինայի կիսապաշտպանին

Img default alt hy

«Բարսելոնան» չի կարողանում ձեռք բերել «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատին, ArmSport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնացիները փորձել են 26-ամյա ֆուտբոլիստին վարձակալել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, սակայն մանուշակները հրաժարվել են տալ կիսապաշտպանին, քանի որ դիտարկում են ոչ թե վարձակալության, այլ վաճառքի տարբերակը։

Ամրաբատի գործող պայմանագիրը իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։

Այս մրցաշրջանում նա իտալական ակումբի կազմում անցկացրել է 21 հանդիպում։