Լրահոս
Սպորտ
23:50
08.08.22
136

Բարսեղյանի «Սլովանը» հերթական հաղթանակը տոնեց

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ Սլովակիայի առաջնության 4-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» 3:0 հաշվով հաղթել է «Սկալիցային»: Հայաստանի հավաքականի վինգեր Տիգրան Բարսեղյանը տանտերերի կազմում փոխարինման է մտել 40-րդ րոպեին:

Ընթացիկ մրցաշրջանում Բրատիսլավան ներկայացնող թիմի կազմում հայ ֆուտբոլիստն անցկացրել է 8 խաղ, խփել 3 գոլ ու կատարել 2 գոլային փոխանցում:

4-րդ տուրից հետո «Սլովանը» Սլովակիայի առաջնության առաջատարն է: