Հարցին՝ հնարավո՞ր է, որ դեպի Եվրոպա կատարվող զանգերի սակագների փոփոխություն ևս լինի՝ «Յուքոմ»-ից պատասխանեցին, որ ամեն ինչ շուկայի թելադրանքով է իրականացվում, այս պահի դրությամբ նման տեղեկատվություն չկա։
Վիվա-ՄՏՍ-ի հասարակայնության հետ կապերի համակարգող Վահե Իսահակյանը տեղեկացրեց, որ 2021թ. փետրվարի 23-ից սկսած՝ Վիվա-ՄՏՍ-ի բոլոր՝ թե՛ անհատ, և թե՛ կորպորատիվ բաժանորդները դեպի Ռուսաստանի ցանցեր ելքային զանգեր կարող են կատարել 59 դրամ/րոպե սակագնով (ներառյալ՝ ԱԱՀ):
Դեպի Ռուսաստան զանգեր կատարելու պայմանների փոփոխությունները պայմանավորված են նրանով, որ ռուսաստանյան խոշորագույն օպերատորները զգալիորեն բարձրացրել են փոխկապակցման սակագները: Նոր պայմանների համաձայն՝ «Viva» սակագնային պլանների և կորպորատիվ փաթեթների շրջանակում դեպի այլ ցանցեր խոսելաժամանակի փաթեթներում ներառված՝ դեպի Ռուսաստան զանգեր կատարելու հնարավորությունը հասանելի է միայն «ՄՏՍ Ռուսաստան» ցանցի ուղղությամբ, իսկ փաթեթը սպառելուց հետո դեպի «ՄՏՍ Ռուսաստան» ցանց զանգի արժեքը կկազմի 59 դրամ/րոպե (ներառյալ՝ ԱԱՀ):
Մինչ պայմանների վերը նշված փոփոխությունը, ձայնային IP ծառայության զանգի 1 րոպեի արժեքը (համարից առաջ 77 հավաքելով) եղել է 50 դրամ, ինչը ևս դարձել է 59 դրամ։ Մինչդեռ միջազգային զանգի գնի 1 րոպեի արժեքը 63 դրամից իջել է՝ կրկին դառնալով 59 դրամ։ Նման սակագինը հնարավոր է դարձել՝ հաշվի առնելով Վիվա-ՄՏՍ-ի՝ «ՄՏՍ» խմբի մաս կազմելու հանգամանքը:
«Բիլայն» ընկերությունից էլ հայտնեցին, որ դեպի ռուսաստանյան ցանցեր զանգահարելու սակագներում դեռ փոփոխություններ չկան, ոչ մի նոր բան չի մշակվում, մնալու են այնպես, ինչպես կա: Կան փաթեթներ, որով դեպի Ռուսաստան զանգ կատարելն անվճար է։ Օրիակ, եթե «Սմարթ» փաթեթի բաժանորդ եք, և ունեք 100-200 րոպե խոսելաժամանակ, դրա մեջ նաև մտնում է ՌԴ, ԱՄՆ, Կանադա զանգ կատարելը, ու այս դեպքում անվճար է, սակայն, եթե բաժանորդները սպառում են խոսելաժամանակը, կարող են զանգահարել նույն՝ 89 դրամ/րոպե սակագնով՝ հեռախոսահամարից առաջ հավաքելով *88*: