Լրահոս
Քաղաքական
14:27
26.01.23
129

Բաքվի պլանը հայտնի է դարձել Փաշինյանին

Արցախի բլոկադայի 46-րդ օրը Փաշինյանը հայտնել է, թե տեղեկություններ ունի Արցախի հարցով Բաքվի պլանների մասին: Ըստ Հայաստանի վարչապետի՝ Բաքուն նպատակ ունի Լեռնային Ղարաբաղում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել ինչ-որ մի կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ Արցախի հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները, հետո նորից փակել միջանցքը: