Լրահոս
Արցախ
13:00
24.01.23
80

Բանջարեղենի խանութները փակ են, մսամթերք չի ներկրվում. Արցախի բլոկադայի 44-րդ օրը

Արցախի տեղակատվական շտաբը տեղեկացրել է, որ գազալցակայանների աշխատանքը կդադարեցվի: Մասամբ վերականգնված գազամատակարարումը կիրակի Ադրբեջանը նորից դադարեցրել էր: Այսօր Արցախի շրջափակման 44-րդ օրն է:

Դեկտեմբերի 12-ից Ստեփանակետ-Գորիս մայրուղու փակման հետևանքով Արցախում պարենային սուր անբավարարություն է:

Միրգ-բանջարեղենի խանութները վաղուց փակ են, մյուս ապրանքատեսակները սպառված են, մսամթերքի ներկրում չի կատարվում:

Արցախի գյուղատնտեսության նախարարը հայտնել է, որ տեղական տնտեսվարողները ի վիճակի չեն լրացնել գոնե մսի պակասը, քանի որ անասնակերի խնդիր կա: Դրա հիմնական մասն էլ Հայաստանից էր ներկրվում: