Լրահոս
Հասարակական
14:10
24.01.23
95

Բանակում ողբերգական հրդեհի պատճառով այրվածքներ ստացած զինծառայողներից մեկն արդեն պալատում է

Հունվարի 19-ի ողբերգական հրդեհի պատճառով այրվածքաբանության ազգային կենտրոնում գտնվող զինվորներից մեկը պալատում է: Մյուս ժամկետային զինծառայողի ու սպայի վիճակը կայուն ծանր է, նրանք վերակենդանացման բաժանմունքում են:

Այրվածքաբանության կենտրոնի փոխտնօրենի խոսքով՝ կենտրոնում գտնվող երեք զինծառայողների բուժման ընթացքում աննշան դրական տեղաշարժ է արձանագրվել այսօր: