Լրահոս
Զինված ուժեր
11:39
21.02.25
373

Բանակում հետաձգվել են երդման արարողությունները, սահմանափակվել են տեսակցությունները. պատճառը եղանակն է ու սուր շնչառական վարակները

Img default alt hy

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, ինչպես նաև սուր շնչառական վարակների ներթափանցումը և տարածումն անձնակազմի շրջանում կանխելու նպատակով զինված ուժերում հետաձգվել են երդման արարողությունները, սահմանափակվել են տեսակցությունները, ժամանակավորապես արգելվել են ազատ արձակումներն ու արձակուրդների տրամադրումը, այս մասին հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Կազմակերպվող բոլոր միջոցառումների նպատակը զինծառայողների առողջության պահպանումն է։