Լրահոս
Աշխարհ
13:45
11.09.25
81

Բալիում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի

Img default alt hy

Ինդոնեզիայի Բալի կղզում այս շաբաթ տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումների զոհերի թիվը հասել է 14-ի։ Նրանց շարքում չկան օտարերկրացիներ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը, այս մասին հայտնել է կառավարության ներկայացուցիչը։

125 փրկարար ներգրավված են անհետ կորած երկու անձի որոնողական աշխատանքներում։

Շուրջ 500 մարդ ստիպված է եղել տարհանվել դպրոցներ, տաճարներ ու այլ հանրային նշանակության շենքեր։ 

Նշվում է, որ տեղումներն այս պահին դադարել են, իսկ ջրի մակարդակը սկսում է նվազել։