Լրահոս
Հասարակական
22:06
17.09.25
156

Բաղրամյան համայնքում բшխվել են «Toyota Corolla»-ն և անչափահասի վարած եռանիվ մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Img default alt hy

Սեպտեմբերի 17-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Բաղրամյան գյուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 58-ամյա Աշոտ Ա․-ի վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան և 17-ամյա Ավետիք Ս․-ի վարած եռանիվ մոտոցիկլը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկավարը նախ տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն, ապա «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Դեպքի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։