Լրահոս
Հայաստան
12:00
05.08.21
73

ԱԺ-ն արգելել է Panorama.am-ի լուսանկարչի մուտքը խորհրդարան

Img default alt hy

Օգոստոսի 5-ից Panorama.am-ի լուսանկարիչ Լիլիան Գալստյանը չի կարող մուտք գործել ԱԺ։  Նման որոշում է կայացրել ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանն ու իրազեկող նամակ ուղարկել խմբագրության էլեկտրոնային փոստին,գրում է panorama.am-ը։

Հիշեցնենք, որ Լիլիան Գալստյանի՝ Panorama.am-ում հրապարակած լուսանկարների շարքը անվտանգության միջոցառումների վերաբերյալ մեծ տարածում է գտել սոցցանցում, դրան հետևել են իշխանություններին ուղղված բազմաթիվ քննադատություններ։