Լրահոս
Հայաստան
17:19
03.08.21
81

ԱԺ 8-րդ գումարման խորհրդարանի նիստը շարունակվում է. Ուղիղ

ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովը շարունակում է փոխնախագահների ընտրության գործընթացը: Արդեն,  ԱԺ փոխնախագահ է ընտրվել  Ռուբեն Ռուբինյանը, որը ներկայացնում է իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: 

Հիշեցնենք, երեկ Ազգային Ժողովի իշխանական թևն ԱԺ նախագահ ընտրեց Ալեն Սիմոնյանին:

Ընդդիմությունն առաջադրել էր կալանքի տակ պահվող Արթուր Սարգսյանի և Մխիթար Զաքարյանի թեկնածությունները։ Նրանք, սակայն, հնարավորություն չունեցան ամբիոնից ելույթ ունենալու։