Լրահոս
Միջազգային
12:38
01.03.22
189

Ազգայնականները հարձակվում են ուկրաինական տեխնիկայի վրա և այն ներկայացնում որպես ռուսական

Img default alt hy

Ազգայնականները հարձակվում են Ուկրաինայի ռազմական տեխնիկայի վրա և այն ներկայացնում որպես ՌԴ ԶՈւ տեխնիկա պարգևատրում ստանալու համար, հայտարարել է ԴԺՀ-ի Ժողովրդական ոստիկանությունը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ուկրաինայի ազգայնականներին մեկ միավոր տեխնիկայի ոչնչացման դիմաց 500-1000 դոլար պարգևատրում տալու ուկրաինացի մի շարք օլիգարխների հայտարարությունից հետո տարածքային պաշտպանության զինյալները սկսել են հարձակումներ գործել Ուկրաինայի զինված խմբավորումների մարտական տեխնիկայի մնացորդների վրա` այն ներկայացնելով որպես ՌԴ ԶՈւ-ի տեխնիկա»,- ասվում է Telegram-ում հրապարակած հաղորդագրության մեջ։

ԴԺՀ-ի Ժողովրդական ոստիկանությունը հայտարարել է նաև, որ «շարունակում է տեղեկություն ստանալ` Զելենսկիի հրամանով զենք ստացած և թալանի նպատակով խաղաղ բնակչության դեմ այն կիրառող ազգայնական խմբավորումների անկարգությունների վերաբերյալ»։