Լրահոս
Հայաստան
18:54
12.08.21
75

Ազգային Ժողովն ընտրեց մշտական հանձնաժողովների նախագահներին

Img default alt hy

 Ավարտվեց Ազգային ժողովի  12 մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը: Հաշվիչ հանձնախումբի  նախագահի հաշվետվության համաձայն՝

 Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Հերիքնազ Տիգրանյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն):

 

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Նարեկ Զեյնալյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն):

 

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի է ընտրվել Էդուարդ Աղաջանյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն):

 

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Սիսակ Գաբրիելյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն):

 

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Արման Եղոյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն):

 

Մարդու իրավունքների պաշտպանության  և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Թագուհի Թովմասյանը («Պատիվ ունեմ» խմբակցություն):

 

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Անդրանիկ Քոչարյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն):

 

Պետական, իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն):

 

Տարածարջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Արմեն Գևորգյանը («Հայաստան» խմբակցություն):

 

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության  և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտվել Վահե Ղալումյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն):

 

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Վահե Հակոբյանը («Հայաստան» խմբակցություն):

 

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Գևորգ Պապոյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն):