Լրահոս
Հայաստան
10:10
02.03.22
205

Ազգային ժողովը քննարկում է ՀՀ նախագահի ընտրության հարցը. Ուղիղ

Ազգային ժողովն իր հերթական քառօրյա նիստերն է գումարել: Օրակարգում ընդգրկված է 29 հարց:

ԱԺ այս քառօրյայի օրակարգում է մասնավորապես, ՀՀ նախագահի ընտրության հարցը:

Միակ թեկնածում ՔՊ-ի առաջադրած Վահագն Խաչատրյանն է, ով այս պահին ԲՏԱ նախարարն է: Ընդդիմադիր երկու խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցելու նախագահի ընտրությանը և թեկնածու չեն առաջադրելու:

ՀՀ նախագահին առաջին փուլում ընտրելու համար անհրաժեշտ է պատգամավորների ձայների 2/3-ը, սակայն ՔՊ-ն չունի այդքան ձայն, հետեւաբար, ռավել հավանական է, որ ՀՀ նախագահը կընտրվի երկրորդ փուլով, երբ պետք  կլինի պատգամավորների 3/5-ը: