Լրահոս
Հասարակական
14:10
21.04.25
181

Ազգային ժողովի նախագահը զրպարտում է 5-րդ ալիքին

 

ԱԺ նախագահը խորհրադարանի ամբիոնից զրպարտչական հայտարարություն է արել 5-րդ ալիքի հասցեին: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի զեկույցի քննարկմանը Սիմոնյանն ասել է, որ մեր հեռուստաընկերությունը նոր ֆիլմեր է ցուցադրում՝ առանց դրա իրավունքն ունենալու: Սիմոնյանը հետո է՛լ ավելի է սրել իր որակումները և 5-րդ ալիքին մեղադրել, իր բառերով, պիռատության, գողության, համար: Աժ նախագահը հետաքրքրվել է, թե երբ է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կանխելու այդ, իբր, հանցագործությունը: ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը, պատասխանելով ԱԺ նախագահին, ասել է, որ որևէ խախտում իրենք չեն հայտանբերել, ամեն բան փաստաթղթավորված է, պայմանագրերը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ստուգել է վերից վար, անգամ ֆիլմարտադրող «Նեթֆլիքսին» են հարցում արել, ընկերությունը որևէ խնդիր չի մատնանաշել: