Լրահոս
Քաղաքական
20:16
10.08.22
103

Ազգային համախմբում՝ կանգնեցնելու պարտության անիվը. ընդդիմությունը մի քանի ճակատով է պայքարում

Արցախի միանգամից երեք բնակավայր Ադրբեջանին հանձնելու որոշում ընդունած Հայաստանի ու Արցախի իշխանությունները դեռ չեն արձագանքել ընդդիմության այն պնդմանը, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա որևէ կետ, որը նախատեսում  է ճանապարհաշինության նպատակով բնակավայրերի հանձնում կամ որ Լաչինի միջանցքին այլընտրանք կառուցվող նոր ճանապարհը պետք է շրջանցի Բերձոր, Աղավնո և Սուս համայնքները:

«Հայաստան» դաշինքը վստահ է, որ կրկին գործ ունենք ժողովրդի թիկունքում ձեռք բերված համաձայնությունների, «բանավոր փոխըմբռնման» ու բանավոր պայմանավորվածությունների հետ: