Լրահոս
Քաղաքական
22:25
19.07.22
110

«Ազատություն տղերքին». Դիմադրության շարժումը ՄԱԿ-ին հիշեցնում է մարդու իրավունքների կոնվենցիան

«Միջազգային հանրության աջակցությամբ Հայաստանում հաստատվում է դիկտատուրա»,- Երևանում հայտարարել են բողոքի ակցիայի դուրս եկած քաղաքացիները, որոնց բարկացնում է մեր երկրում միջազգային կառույցների, դեսպանատների լռությունը՝ մարդու իրավունքների աղաղակող խախատումների վերաբերյալ:

Երկու ամիս անազատության մեջ անցկացրած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի՝ դատարանի դահլիճում մահվան սարսափելի դեպքին միջազգային կառույցները որևէ կերպ չարձագանքեցին՝ թույլ տալով, ըստ քաղաքացիների, որ իշխանությունը շարունակի քաղաքական հալածաքները բանտարկված մյուս ընդդիմադիր գործիչների նկատմամբ: