Լրահոս
Քաղաքական
14:30
12.09.24
152

Այստեղ ենք մեր երազանքի իրականացումը տեսնելու մի երկրում, որն առանձնանում է երիտասարդների զորացմամբ. Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար

Img default alt hy

Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ընթացքում Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը, բացման խոսքում ողջունելով ներկաներին, նշել է, որ իրականություն է դարձել իրենց 3 տարվա երազանքը:

«Այսօրվա դրությամբ Հայաստանն ամենաերիտասարդ խորհրդարանն է և ցանկացել է երիտասարդ խորհրդարանականների համաժողովներից մեկը հյուրընկալել այստեղ: Այսօր մենք այստեղ ենք մեր երազանքի իրականացումը տեսնելու մի երկրում, որն առանձնանում է երիտասարդների զորացմամբ, ինչպես նաև կառավարական ինստիտուտերում նրանց մասնակցությամբ: Ես ինձ չեմ կարող համարել երիտասարդ խորհրդարանական, բայց իմ սրտում երիտասարդ եմ: Ես, իրապես, հավատում եմ խորհրդարանում երիտասարդների ներկայացվածությանը, և սա է առաջ մղում իմ մանդատը Միջխորհրդարանական միությունում»:

Մարտին Չունգոնգը տեղեկացրել է, որ համաժողովի թեմատիկան կրթությունն ու զբաղվածությունն է:

Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարի ելույթն ամբողջական՝ տեսանյութում:
 
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի մասնակիցներին տեսաուղերձով ողջունել է նաև Միացյալ Թագավորության խորհրդարանի պատգամավոր, Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների ֆորումի խորհրդի նախագահ Դեն Քարդենը: